copy image url
Ավելին 4 տարի առաջ - 19:28 08-06-2022

Queen-ը կթողարկի Ֆրեդի Մերկուրիի մինչ օրս չթողարկված երգը

«Queen» ռոք խմբի նախկինում անհայտ երգը, որն իր կյանքի վերջում կատարել է խմբի մենակատար Ֆրեդի Մերկուրին (1946-1991), կարող է թողարկվել այս տարվա սեպտեմբերին։ Այս մասին բրիտանական BBC հեռարձակման կորպորացիայի եթերում հայտնել են ռոք ​​խմբի անդամներ Բրայան Մեյը և Ռոջեր Թեյլորը։

«Մենք Ֆրեդիից մի փոքրիկ մարգարիտ ենք գտել, որի մասին մոռացել էինք»,- ասել է Թեյլորը։ «Այն հիասքանչ է, իսկական հայտնագործություն է: Այն The Miracle ալբոմի ձայնագրությունից է (1989 թ․), և կարծում եմ, որ այն կթողարկվի սեպտեմբերին», - ավելացրել է խմբի թմբկահարը:

Հարցազրույցը հեռարձակվել է BBC ռադիոյով շաբաթ օրը, այն օրը, երբ Queen-ը մասնակցել է Լոնդոնում Եղիսաբեթ II թագուհու գահակալության 70-ամյակին նվիրված երաժշտական ​​համերգին:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ