copy image url
Ներքին 2 տարի առաջ - 10:40 30-10-2023

Արցախցի ուսանողները փոխհատուցումից զրկվել են

Արցախի Հանրապետությունից բռնի կերպով տեղահանված ուսանողները լուրջ խնդրի առաջ են կանգնել։ Ստեփանակերտում գործող Արցախի պետական համալսարանում եղել են բաժիններ, որոնց անունները տարբերվում են ԵՊՀ-ում գործող բաժիններից։

Ներկայումս այն ուսանողները, որոնց ֆակուլտետների բաժինները չեն համապատասխանում ԵՊՀ-ի բաժիններին, պետության կողմից փոխհատուցում չեն ստանա։

Նույն պատկերը նաև առկա ուսուցումից հեռակա փոխելու դեպքում է։ Արցախցի այն ուսանողները, որոնք տարբեր պատճառներով չեն կարողանում Երևանում ուսումն առկա համակարգով շարունակել և ստիպված են լինում փոխել հեռակա ուսուցման, կրկին փոխհատուցում չեն ստանա։

Մարիամ Մուսայելյանը Արցախի պետական համալսարանի ուսանող էր, ով բարձր միավորներով ընդունվել էր թարգմանչական գործ՝ առկա բաժին։ Քանի որ ԵՊՀ-ում այդ բաժինը չկա, ստիպված ընտրել է Անգլերեն լեզու և գրականության հեռակա բաժինը, ինչի հետևանքով արցախցի աղջիկը զրկվել է ուսման վարձավճարների փոխհատուցումից։

«Իմ կարգավիճակում հայտնված ուսանողներ շատ կան, որոնց ի սկզբանե չեն տեղեկացրել նոր օրենքի մասին։ ԱրՊՀ-ում կար Անգլերեն լեզու և գրականություն բաժին, որը չկա ԵՊՀ-ում։ Փոխարենը կա անգլերեն-ֆրանսերեն, անգլերեն-գերմաներեն։ Փաստացի, ովքեր սովորել են Անգլերեն լեզու և գրականություն բաժնում, այսօր ոչ իրենց կամքով բաժինը փոխելու պարագայոււմ զրկվում են վարձավճարի փոխհատուցումից։ Խոսքը 750.000 դրամի մասին է։ Արդյունքում շատերն ինձ նման ստիպված են թողնել կամ ուսումը, կամ փոխել հեռակա բաժին, աշխատել ու վարձավճար տալ»։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել