copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 14:21 28-10-2023

Հունգարիան պատրաստ է հյուրընկալել ռուս-ուկրաինական բանակցությունները

Հունգարիան պատրաստ է ընդունել Մոսկվայի և Կիևի բանակցություններն իր տարածքում։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն РИА Новости-ի հետ հարցազրույցում:

Պատասխանելով հարցին, թե պատրա՞ստ է արդյոք Բուդապեշտը հանդես գալ որպես միջնորդ, եթե ռուս-ուկրաինական երկխոսությունը վերսկսվի, Սիյարտոն նշել, որ եթե իր երկիրը նման խնդրանք ստանա, ապա առանց վարանելու դրական կարձագանքի։

Նա հավելել է, որ ճգնաժամի մեկնարկից մի քանի օր անց անձամբ զրուցել է ինչպես Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի, այնպես էլ Վոլոդիմիր Զելենսկու վարչակազմի ղեկավար Անդրիյ Երմակի հետ։

«Ես երկուսին էլ առաջարկեցի Հունգարիան որպես հանդիպման վայր՝ անաչառ, անկողմնակալ, անվտանգ վայր, որը կերաշխավորի հավասար խաղադաշտ և ապահով միջավայր բոլորի համար: Մեր առաջարկը դեռևս ուժի մեջ է»,- եզրափակել է Սիյարտոն:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր