Արտաքին 4 տարի առաջ - 19:40 03-03-2022

Բելառուսում սկսվել են ռուս-ուկրաինական բանակցությունները

Բելառուսում մեկնարկել են Մոսկվայի և Կիևի ներկայացուցիչների միջև բանակցությունները։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Բելառուսի արտաքին գործերի նախարարությանը։
«Բանակցությունները սկսվել են», - հաստատել է գերատեսչության խոսնակ Անատոլի Գլազը:
Պատվիրակությունների անդամները միմյանց ձեռք են սեղմել։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտարարել է, որ բանակցությունների օրակարգի առանցքային հարցերն են անհապաղ հրադարը, զինադադարը և մարդասիրական միջանցքների բացումը։
Ավելի վաղ ուկրաինական պատվիրակության անդամ Դավիթ Արախամիան հայտարարել էր, որ Ռուսաստանի Դաշնության հետ բանակցությունների նոր փուլի ընթացքում Կիևը նախատեսում է առնվազն համաձայնություններ ձեռք բերել հումանիտար միջանցքների ստեղծման շուրջ։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել