copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 09:30 28-10-2023

Ի՞նչ հիմնավորումներով է «Հայաքվեի» օրինագիծը քննարկվելու ԱԺ-ում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ինչպես հայտնի է, «Հայաքվեի» նախաձեռնած՝ Արցախի վերաբերյալ օրինագիծը օրեր առաջ պաշտոնապես մուտքագրվեց ԱԺ:

Նախագիծը օրենքով սահմանված 50 000 ստորագրությունից ավելի էր հավաքել՝ 58000, իսկ ԿԸՀ-ն հաստատել էր ներկայացված ստորագրությունների վավերականությունը: Մոտ մեկ ամիս շրջանառության մեջ մնալուց հետո կքննարկվի գլխադասային հանձնաժողովում, բայց անկախ վերջինիս եզրակացությունից, նախագիծն ընդգրկվելու է ԱԺ լիագումար նիստերի օրակարգ: «Փաստ» թերթի տեղեկություններով, «Հայաքվեի» նախաձեռնողները բավական հիմնավոր են պատրաստվել խորհրդարանական քննարկումներին:

Մեր աղբյուրների փոխանցմամբ, մասնավորաբար ԱԺ-ում ներկայացվելու են հիմքեր, որ Արցախի Հանրապետությունը իրավաբանորեն պահպանում է իր գոյությունը, իսկ ԱՀ նախագահի՝ հանրապետության լուծարման մասին հրամանագիրն առոչինչ է, չունի իրավաբանական ուժ, ստորագրվել է ժողովրդի բնաջնջման սպառնալիքի ներքո: Հաջորդ թեզերը վերաբերելու են նրան, որ Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է Արցախի կարգավիճակն Ադրբեջանի կազմում կանխորոշող որևէ փաստաթուղթ չստորագրել, իսկ ՀՀ կողմից Արցախն Ադրբեջանի մաս չճանաչելը սահմանադրական պահանջ է։ Մեր տեղեկություններով, հատուկ շեշտադրում է կատարվելու այն հանգամանքին, որ օրենքի նախագծի ընդունումը միտված է ՀՀ-ում ժողովրդավարության ապահովմանը, ՀՀ ինքնիշխանության պաշտպանությանը:

Նախաձեռնողների կարծիքով, Ազգային ժողովի պատգամավորների սահմանադրական պարտքն է ընդունել առաջարկվող նախագիծը, հակառակ դեպքում, ՀՀ-ում քաղաքական իշխանության փոփոխությունից հետո նրանց սպառնալու է ազատազրկում՝ 10-15 տարի ժամկետով։ Հավելենք, որ, ըստ նախագծի հեղինակների, Հայաստանը հանգիստ կարող է հիմա հետ կանգնել նախկին Ադրբեջանական ԽՍՀ սահմաններում Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչելու վերաբերյալ հայտարարությունից, քանի որ դա արվել է փոխադարձ պայմանավորվածությամբ, որ Ադրբեջանն ապահովելու է Արցախի ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը, ինչը չի արվել։ Հիշեցնենք, որ «Հայաքվե» նախաձեռնությունն առաջարկում է երկու լրացում կատարել Քրեական օրենսգրքում և 10- 15 տարվա ազատազրկման պատիժ սահմանել ոչ միայն Հայաստանի անունից Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելու, այլև Հայոց ցեղասպանությունը ժխտելու կամ դրա նշանակությունը նսեմացնելու համար:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր