copy image url
Ներքին 3 տարի առաջ - 11:40 28-10-2022

ՀԱՊԿ-ում այսօր քննարկվելու է Հայաստանին օգնություն ցուցաբերելու խնդիրը


Այսօր ՀԱՊԿ-ում կայանալու է անվտանգության խորհրդի արտահերթ նստաշրջանը։ Նախատեսվում է դիտարկել Հայաստանին օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների, այսպես կոչված, ճանապարհային քարտեզը։ Նշվում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն էլ է նախատեսում մասնակցել այդ նստաշրջանին։

Հիշեցնենք, որ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ռազմական ագրեսիայից հետո ՀՀ-ն պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, և կազմակերպության կոլեկտիվ անվտանգության խորհրդի որոշմամբ խումբ է եկել Հայաստան՝ տեղում իրավիճակը դիտարկելու։ ԱԺ-ում ելույթ ունենալիս Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս էր հայտնել, ակնկալիք կա, որ ՀԱՊԿ-ը հստակ քաղաքական գնահատական կտա տեղի ունեցածին, և կընդունի ճանապարհային քարտեզ Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու վերաբերյալ։

Դիտարկելով ՀԱՊԿ-ի՝ 44-օրյա պատերազմում դրսևորած չեզոք անտարբերությունն ու արդարացումը, թե օգնության չեկան, քանի որ Հայաստանն իր դիմումը սխալ էր կազմել՝ հղում արել ոչ այն հոդվածին, որին պետք էր, կարող ենք նշել, որ լուրջ ակնկալիքներ այս հանդիպումից ունենալ պետք չէ։

Անշուշտ, ԵՄ դիտորդական անզեն խմբի՝ Հայաստան-Ադրբեջան սահմանների դիտարկման որոշմանը համընթաց՝ ՌԴ-ն այս «կոլեկտիվի» միջոցով ևս ցանկանում է ընդգծել մեր տարածաշրջանում իր ավանդական ազդեցության առկայությունը։ Սակայն աշխարհում տեղի ունեցող բազմաթիվ գործընթացներ՝ այդ թվում և թեժ հակամարտությունը ռուս-ուկրաինական զինուժերի միջև, մեզ տրամադրում են մտածել, որ մեր խնդիրների համար մենք ենք լինելու հիմնական, գուցե և՝ միակ պատասխանատուն։

Կարմեն Մարտիրոսյան

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել