copy image url
Ներքին 2 տարի առաջ - 13:30 25-10-2023

Կանադան դեսպանատուն է բացում Հայաստանում

Միջխորհրդարանական միության 147-րդ վեհաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Միջխորհրդարանական միությունում Կանադայի պատվիրակության անդամ Սալմա Աթաուլլահջանին:

ԱԺ-ից հայտնում են, որ ԱԺ փոխխոսնակն անդրադարձել է Հայաստանի եւ Կանադայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր երկրների միջեւ բարեկամական կապերին, որոնք հիմնված են փոխադարձ հարգանքի եւ վստահության վրա, կարեւորել Կանադայի հայ համայնքի նշանակալի ներդրումը հայ-կանադական համագործակցության ամրապնդման գործում:

Հակոբ Արշակյանը նշել է, որ Հայաստանի եւ Կանադայի երկկողմ հարաբերությունների ամրապնդման եւս մեկ կարեւոր քայլ է Երեւանում Կանադայի դեսպանատան բացումը, որը կարող է դիտարկել որպես երկու երկրների կառավարությունների համատեղ արդյունավետ աշխատանքի արդյունք:

ՀՀ ԱԺ փոխնախագահը ներկայացրել է սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից ռազմական հարձակման հետեւանքով ստեղծված իրավիճակը, որը հանգեցրել է ԼՂ հայ բնակչության էթնիկ զտման:

Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ տարվող ագրեսիվ քաղաքականությանը, որի հետեւանքով օկուպացվել է Հայաստանի շուրջ 150 քառակուսի կմ տարածք: «Հայաստանը որդեգրել է խաղաղության օրակարգ եւ այս հարցում ակնկալում է միջազգային հանրության աջակցությունը»,- նշել է ԱԺ նախագահի տեղակալը:

Հակոբ Արշակյանը ներկայացրել է Հայաստանի կողմից առաջ քաշվող «Խաղաղության խաչմերուկի» գաղափարը՝ շեշտելով տարածաշրջանի խաղաղության համար ճանապարհային քարտեզի կարեւորությունը:

Քննարկվել են նաեւ տարածաշրջանային իրավիճակին, երկու երկրների միջեւ համագործակցությանը վերաբերվող մի շարք հարցեր:

Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակության կազմում են նաեւ պատգամավորներ Ծովինար Վարդանյանը եւ Արսեն Թորոսյանը:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը