copy image url
Ներքին 4 տարի առաջ - 14:16 16-08-2021

Ֆրանսիսկո Բուստիժոն հայտարարել է, որ առաջիկայում Ուրուգվայը դեսպանատուն կբացի Հայաստանում

Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Ֆրանսիսկո Բուստիժոն Հայաստանի արտաքին գործերի նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանի հետ համատեղ ասուլիսին փոխանցել է Ուրուգվայի նախագահ Լուիս Լակալե Պոուի ջերմագին ողջույնները, անդրադրաձել Ուրուգվայում հայկական համայնքի դերին։ Նա նշել է, որ հայերը և հայկական համայնքը շատ լավ կարողացել է ինտեգրվել Ուրուգվայում և հաստատվել այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են քաղաքականությունը, կրթությունը,սպորտը, լրագրությունը և նաև բիզնես աշխարհը։

Ֆրանսիսկո Բուստիժոյի խոսքով` Արմեն Գրիգորյանի հետ հանդիպմանը վերահաստատվեց երկկողմ հարաբերությունները խորացնելու և բարեկամական խմբերի գործունեությունը ավելի բարձր մակարդակի հասցնել կարևորությունը:

Երկու երկրները կիսում են միևնույն արժեքները, ինչպիսիք են ժողովրդավարությունը, իրավունքի ուժը, մարդու իրավունքների պաշտպանությունը, հակամարտությունների խաղաղ կարգավորումը և շրջակա միջավայրի պաշտպանությունը, ուստի արժևորելով 30 տարիների ընթացքում ունեցած հարաբերությունները՝ Ուրուգվայը որոշել է դեսպանատուն բացել Հայաստանում:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել