copy image url
Ներքին 2 տարի առաջ - 09:51 25-10-2023

Բաքվի կողմից բռնազավթված Ամարասի վանքում պղծվել է սբ. Գրիգոր Լուսավորչի թոռան դամբանը

Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից բռնազավթված Ամարասի վանքում պղծվել է սբ. Գրիգոր Լուսավորչի թոռան՝ սբ. Գրիգորիսի դամբանը։

Ահա այսպես է լինում, երբ հայկական քաղաքակրթությունը նաև մեր սրբերի աճյուններով սրբացված հայրենի իր հողը զիջում է բարբարոս թշնամուն։

Այսպես է լինելու հայկական հողի յուրաքանչյուր անկյունում ննջող մեր նախնյաց անխտիր բոլոր հիշատակների հետ, եթե դրանք թուլամորթաբար թողնենք թշնամուն։

Զիջելով մեր հողի ցանկացած թիզ, մենք զիջում ենք քաղաքակրթությունը, զիջում ենք մեր սրբերին, զիջում ենք մեր հիշողությունը, մեր ինքնությունը, մեր մշակույթը, մեր կենսատու ավշի ակունքները՝ ամեն զիջումով էլ ավելի հանդգնացնելով և հզորացնելով բարբարոս բաշիբոզուկների տարերքը։

#հավերժականՀայաստանը

Լուսանկարը և տեղեկատվությունը՝ Elbakyan's Diary տելեգրամյան ալիքից։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր