Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 19:52 24-10-2023

Պնակալեզ, պատեհապաշտ բանի տղերք. Աղվան Վարդանյանը կարդաց իր բանաստեղծությունները

Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն իր գրած բանաստեղծություններն ընթերցեց, որոնցից մեկը գրել է 2018 թվականի հուլիսին։

Նա, մասնավորապես, նշեց. «Նախորդ քառօրյայում այստեղից մեկը ոսկեղենիկ հայերենով «ո՞վ ես դու վաբշե» ասաց։ Ինձ էր ասում, կարծեմ։

Ես Աղվան Վարդանյանն եմ։

Որ չկասկածի, այսօր որոշել եմ Ազգային ժողովի ամբիոնից Ձեզ համար սիրով բանաստեղծություն կարդալ։ Երկու բանաստեղծություն-հայտարարություն։

Առաջինը գրել եմ հեռավոր 1987-ին։ Կարծում էի՝ կոմունիստական նոմենկլատուրան է։ Հետո պարզվեց՝ ոչ միայն։

Երկրորդը գրել եմ չարաբաստիկ 2018-ի հուլիսին։ Պարզ է հակահերոսը։

Խնդրում եմ՝ թեթև նայել։ Զուտ բանաստեղծություն։ Անձնական ոչինչ։

Դառնագիր

Պնակալեզ պատեհապաշտ, բ...ի տղերք,

Անհայրենիք, անսրբություն, անաղուհաց,

Ոչինչ մաքուր չմնաց, որ չպղտորեք՝

Ձեր արածը հիմա պիտի գա ձեր դիմաց:

Գալու է՝ ձեր զավակների պատկերն առած,

Որ քշվելով՝ Ձեր ավերից խեղված ու բութ,

Անեծքով են օրհնելու ձեր սաղմը սառած,

Որ դռնեդուռ մուրալու են ներում ու գութ:

Մուրալու են՝ չեն գտնելու լույսի մի շերտ

(Դուք չեք թողել, իսկ նա ինքնին չի բազմանում),

Եվ ձեր որդիք ամեն անգամ երբ ձեզ հիշեն,

Ձեր աճյունը պղծվելու է գերեզմանում:

Հականերբող

Զուսպ մնա,- ասաց,- զսպաշապիկ

Հագցրու զքեզ, մինչև բանա

Քարտեզագիրը ձեռքի ափի

Հեղափոխության խաթաբալան։

Ինչե՞ր են գրված, ո՞վ է գրել՝

Նա չի կարդալու, ջնջող է նա,

Դեռ ինչեր պիտի պարտագրեն,

Մինչև սափրվի ու լողանա։

Արյուն եմ տեսնում, նզովք ու թույն,

Տեսնում եմ մահվան սև պատարագ.

Սերմանելու է ամայություն

Հրեշտակակերպ այս սատանան...

Կատարվելու է գրվածը մութ՝

Դառը գավաթն այս պիտի ըմպես,

Բայց երբ խաղաղվի ամբոխը բութ,

Զուսպ մնա։ Սակայն չվրիպես»։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել