copy image url
Ներքին 2 տարի առաջ - 13:06 21-10-2023

Տղայական ռազբորկա է եղել․ մանրամասներ՝ Նոր Հաճնի դանակահարությունից

«Նոր Հաճնում դեպքից շատ մարնամասների չեն տիրապետում, միայն գիտենք, որ տղայական ռազբորկա է եղել, իրար չեն հասկացել, քաղաքապետի տղան էլ երկու հոգու դանակահարել է։ Չգիտենք, թե ինչը կարող էր պատճառ լինել, բայց քաղաքապետի տղայից՝ Հայկից, երբեք վատ բան չենք տեսել, շնորհքով, հարգանքով տղա է»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Նոր Հաճնի բնակիչներից մեկը՝ անդրադառնալով հոկտեմբերի 19-ին տեղի ունեցած դանակահարությանը։

Նա պատմեց, որ քաղաքապետի տղան ամուսնացած է, ունի երեխա, իսկ վիրավորների մասին մանրամասների չէր տրիապետում։

«Նոր Հաճնը փոքր քաղաք է, մեկը մյուսին ճանաչում է, խոսակցություններ կան, որ քաղաքապետի տղան ալկոհոլի ազդեցության տակ է եղել, բայց որքանով է դա ճիշտ՝ չգիտենք»։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 19-ին դանակահարություն էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ըստ լուրերի՝ Նոր Հաճնի քաղաքապետի 25-ամյա որդին դանակահարել էր 2 քաղաքացու, ովքեր տեղափոխվել էին հիվանդանոց։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը