Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 14:40 19-10-2023

ԼՂ-ից երեխաների և կանանց խոշտանգված ու անդամախեղված դիեր են բերվել․ ՀՀ ՄԻՊ

Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխված բազմաթիվ մարմիններ կան, որոնց վրա առկա են խոշտանգումների և/կամ անդամախեղումների նշաններ։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։

«Մարդկանց խոշտանգումների, մարմինների անդամախեղումների և այլ դեպքերի մասին առաջինը ես եմ խոսել։ Մարդու իրավունքների պաշտպանի` անգլերենով պատրաստված նախնական զեկույցը Հաագայի դատարանում ներկայացվել է որպես հիմնական ապացույց։ Հիմնական արձանագրումները հետևյալն են։ Կան Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխված բազմաթիվ մարմիններ, այդ թվում` քաղաքացիական անձանց, մասնավորապես` երեխաների, կանանց, որոնց վրա առկա են խոշտանգումների և/կամ անդամախեղումների նշաններ»,- ասաց Մանասյանը։

ՀՀ ՄԻՊ-ը վստահեցրեց, որ այս ամենի մասին ներկայացրել է բոլոր միջազգային գործընկերներին։
Նա ընդգծեց, որ անձանց խոշտանգումների և մարմինների անդամախեղումների վերաբերյալ փաստահավաք աշխատանքներ են իրականացվել, բայց այս պահին թիվ չի հրապարակի, քանի որ հիմա պետք է ամեն ինչ անել բոլոր դեպքերը բացահայտելու համար։

Հարցին, թե Բաքվում հայազգի քանի կալանավորված անձ կա, Մանասյանը պատասխանեց՝ հստակ թիվ չի կարող նշել, քանի որ տեղեկությունների առաջին կրողը չէ, բայց դրանք անընդհատ մշակվում են։

«Իմ իրավասության շրջանակում փորձում եմ տեղեկություններ ձեռք բերել, բայց մի բան կարող եմ հատուկ շեշտել՝ ակնհայտ է, որ Ադրբեջանում էթնիկ հայերի նկատմամբ մարդու իրավունքների բոլոր հնարավոր սահմանափակումները և միջամտությունը բոլոր հիմնարար իրավունքներին տեղի են ունենում միջազգային իրավական բոլոր չափանիշների խախտմամբ։ Այդ առնչությամբ իմ դիրքորոշումն անընդհատ ներկայացնում եմ միջազգային կառույցներին»,- ասաց Մանասյանը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան