copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 14:35 12-05-2021

Կորոնավիրուսը Հնդկաստանում. Գանգա գետից տասնյակ դիեր են հանում

Վերջերս Հնդկաստանի հյուսիսում գտնվող սրբազան Գանգա գետի ափին հայտնաբերվել են մարդկանց տասնյակ մարմիններ, որոնք ենթադրաբար մահացել են կորոնավիրուսից:

Պատճառն այն է, որ մարդկանց մեծ մասը չի կարողանում վառելափայտ հայթայթել դիակիզման համար, այդ պատճառով մահացածների մարմինները նետում են Գանգա գետի հոսանքն ի վայր:

Միայն Ուտար Պրադեշ նահանգի Գահմար գյուղում (ավելի քան 25 հազար բնակչություն) վերջին օրերին հայտնաբերվել է ավելի քան 50 դիակ, և ոչ ոք չգիտի, թե որտեղից են այդ անհայտ մարմինները:

Գյուղի բնակիչները մի քանի օր է, ինչ բողոքում են զզվելի գարշահոտությունից, բայց իշխանությունները քայլեր են ձեռնարկել միայն այն բանից հետո, երբ երկուշաբթի Բիհար նահանգում գետի հոսանքն ի վար հայտնաբերվել են կորոնավիրուսից մահացած մարդկանց ավելի քան 70 դիակներ:

Իշխանությունները հետաքննություն են սկսել՝ խոստանալով դիակիզել կամ թաղել հայտնաբերված մարմինների մնացորդները:

Հնդկաստանում սկսվել է կորոնավիրուսի երկրորդ ալիքը, վերջին շաբաթների ընթացքում մահացության դեպքերը աճում են: Երկրի դիակիզարանների մեծ մասը (Հնդկաստանում ընդունված է դիակիզել մահացածներին) չի կարողանում հաղթահարել բեռը:

Ընդհանուր առմամբ Հնդկաստանում, պաշտոնական տվյալների համաձայն, գրանցվել են ավելի քան 22 միլիոն վարակակիր և ավելի քան 250 հազար մահ կորոնավիրուսից, բայց մասնագետները մտավախություն ունեն, որ իրական թվերը կարող են շատ ավելի բարձր լինել:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում