copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 12:19 19-10-2023

Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության օրակարգի հեռանկարները

Նախօրեին Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում կայացել է Թուրքիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Հաքան Ֆիդանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ Այս մասին տեղեկացնում է թուրքական պետական Անադոլու լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը տեղի է ունեցել Իսլամական համագործակցության կազմակերպություն գործադիր կոմիտեի նախարարների մակարդակով արտահերթ նիստի շրջանակներում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ ռազմավարական դաշնակցային հարաբերությունների օրակարգը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության հարցերը, տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումները, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ օրակարգի հեռանկարները:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան

Ձեզ գուցե հետաքրքրի