copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 19:40 31-03-2023

Ռուսաստանի փոխարտգործնախարարը և Ադրբեջանի դեսպանը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հեռանկարները

Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հանդիպում է ունեցել Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուի հետ։ Այս մասին տեղեկացնում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը՝ հղում անելով Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական հաղորդագրությանը։

Հաղորդվում է, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հեռանկարները։

«Զրույցի ընթացքում կառուցողականորեն քննարկվել են երկկողմ համագործակցության զարգացման ընթացիկ հարցերը, անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային մի շարք արդիական թեմաների, այդ թվում՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հեռանկարներին՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածություններին համապատասխան»,- ասվում է հաղորդագրությունում։

Հանդիպման վերաբերյալ այլ մանրամասներ հայտնի չեն։


Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում

Ձեզ գուցե հետաքրքրի