copy image url
Ներքին 2 տարի առաջ - 22:08 18-10-2023

Ավտոմեքենան Երևանում գլորվել է ձորը․ կան տուժածներ

Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը հոկտեմբերի 18-ին, ժամը 16:49-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Դավթաշենից դեպի «Կորեայի ձոր» տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան գլորվել է ձորը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ «VAZ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել ձորը (մոտ 70 մետր):

Նշվում է, որ մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել