copy image url
Ներքին 2 տարի առաջ - 12:08 17-10-2023

Քննչական կոմիտեն Արցախի ցեղասպանության մասին մամուլից է իմացել

Սեպտեմբերի 20-ին ՀՀ Քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից ցեղասպանություն իրականացնելու դեպքերի առթիվ նախաձեռնվել են քրեական վարույթներ։

«2022 թվականի դեկտեմբերի 12-ից Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Բերձորի (Լաչինի) միջանցքը, ադրբեջանցիների կողմից կեղծ բնապահպանական ցուցարարների միջոցով ապօրինի արգելափակելու, այնուհետև 2023 թվականի ապրիլի 23-ին Բերձորի միջանցքում Հակարիի կամրջի վրա ապօրինաբար անցակետ դնելու՝ այդպիսով իր քրեական վարքագծին ակնհայտ ինստիտուցիոնալ բնույթ հաղորդելու, 2023 թվականի հունիսի 15-ին Հակարիի կամրջի վրա դիտավորյալ կերպով սադրանքի դիմելու` 2 ուղղություններով հումանիտար բոլոր ուղևորափոխադրումները և բեռնափոխադրումները միջանցքով ամբողջովին, ռուսական խաղաղապահների և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) միջնորդությամբ բուժառուների՝ Լեռնային Ղարաբաղից Հայաստան նախատեսված տեղափոխումները խափանելու, 2022 թվականի դեկտեմբերից պարբերաբար, 2023 թվականի մարտ ամսից ամբողջովին Հայաստանից Լեռնային Ղարաբաղ գազի, իսկ 2023 թվականի հունվարից՝ էլեկտրաէներգիայի մատակարարումը ընդհատելու, այդ կերպ ցեղասպանություն իրականացնելու դեպքի առթիվ մի խումբ քաղաքացիներից ստացված հաղորդումների, ինչպես նաև 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից 2022 թվականի դեկտեմբերի 12-ից շրջափակման մեջ պահվող Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանն իրենց ազգային, էթնիկ, ռասսայական, կրոնական պատկանելության շարժառիթով լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացման, առողջությանը ծանր վնաս պատճառելու, դրան ուղղված կյանքի պայմաններ ստեղծելու վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներում հրապարակված տեղեկությունների առթիվ ՀՀ քննչական կոմիտեում, ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածի 1-ին մասով` ցեղասպանություն, նախաձեռնվել են քրեական վարույթներ և կատարվում է նախաքննություն»,- ասված է ՀՀ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ։

Քաղաքացիներից շատերին տարօրինակ էր թվացել հատկապես այն, որ վարույթը նախաձեռնվել է զանգվածային լրատվության միջոցներում հրապարակված տեղեկությունների առթիվ։

«Լավ է, որ գոնե «զանգվածային լրատվության միջոցներից» քննչականում իմացել են, որ Արցախում ինչ-որ տարօրինակ բաներ են կատարվել ու գործ են հարուցել... », -գրել են քաղաքացիները։

Հիշեցնենք, որ 2018 թվականից ի վեր՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո, ՀՀ իշխանության տարբեր ներկայացուցիչներ կարևոր իրադարձությունների մասին տեղեկանում են մամուլից։ Օրինակ՝ ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության՝ կապիտուլյացիայի մասին, տեղեկացել էր մամուլից։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել