copy image url
Ներքին 2 տարի առաջ - 12:57 16-10-2023

ՀՀ–ում ինտերնետ շահումով խաղերը վերահսկելու համար նախատեսում են ներդնել օպերատորի գաղափարը

Շահումով խաղերի խաղադրույքների ծավալի մեջ կա վիճակագրական խնդիր, որը բացառելու համար ՀՀ-ում կներդրվի օպերատորի գաղափարը։ Այս մասին այսօր ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը։
Ըստ նրա` խաղադրույքների մեջ կրկնակի հաշվարկների խնդիր կա, ավելին` խաղացողի ստացած բոնուսները ևս հաշվվում են որպես խաղադրույք։

«Ոլորտի ամբողջական թափանցիկությունը խնդիր է, իսկ ծրագրային աուդիտը բավականին թանկ է, սակայն դրա փոխարեն այլ լուծում մենք ունենք։ ՊԵԿ-ի և ֆիննախի հետ համատեղ օպերատորի գաղափարն ենք առաջարկում։ Ցանկացած ինտերնետ շահումով խաղ լինելու է օպերատորի սերվերի վրա, ու պետությունն այդպիսով տեսնելու է խաղադրույք անելու փաստը։ Դրանից հետո հույս ունենք, որ վիճակագրական խնդիր այլևս չի առաջանա»,- նշեց փոխնախարարը։

Հանձնաժողովի նիստում քննարկվեց ու դրական եզրակացություն ստացավ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Վիճակախաղերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի լրացված և փոփոխված տարբերակը 2-րդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։

Ավագ Ավետիսյանի խոսքով` ՀՀ ՊԵԿ-ը եռամսյակը կամ կիսամյակը մեկ ստուգումներ անում է, սակայն առցանց անընդհատ ստուգումն ուղղակի անհնարին է։
Փոխնախարարը ներկայացրեց վիճակագրական տվյալներ ևս, ըստ որոնց` երեք տարվա կտրվածքով երևում է շահումով խաղերի գրեթե կրկնակի, եռակի աճը։

«2020 թ. միայն խաղադրույքների մասով այդ թիվը կազմել է 2 տրլ դրամ, 2021 թ.` 3.9 տրլ, 2022 թ.` 5.8 տրլ։ 2023 թ. տվյալները դեռ չեն ամփոփվել, սակայն ակնկալում ենք, որ մեր կողմից օրենսդրական կոնկրետ սահմանափակումների շնորհիվ արդեն իսկ ունենք ցուցանիշի նվազում»,- ասաց Ավանեսյանը։
Ըստ նրա` այս ոլորտի համաշխարհային աճը շատ ավելի ցածր է եղել, քան ՀՀ-ում արձանագրված ցուցանիշը։ Հենց այդ պատճառով էլ, նրա խոսքով, ՀՀ ֆինանսների նախարարությունը մշակեց շահումով խաղերի ոլորտը կարգավորող և սահմանափակումներ առաջարկող նոր մեխանիզմներ։

Օրենսդրական այս փաթեթն ուժի մեջ կմտնի 2024 թ. ապրիլի 1-ից, որով առաջարկվում է ոչ միայն անկանխիկ դարձնել շահումով խաղերի մասնակցությունը, այլև նույնականացնել խաղացողի բանկային քարտն ու խաղային հաշվեկշիռը։

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում նոր լրացում կատարվեց, ըստ որի` խաղեր կազմակերպողը խաղացողի բանկային հաշիվը կարող է ստուգել` հարցում անելով համապատասխան բանկին։ Բացի այդ, սահմանվեց, որ շահումով խաղերի կարգավորումները չեն տարածվում ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձանց և օտարերկրյա հաշիվների վրա։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին