Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 15:46 06-05-2022

Շահումով խաղերը դառնում են 100 % անկանխիկ. նախագիծն ընդունվեց

ԱԺ Ֆինանսականսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանի՝ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, «Վիճակախաղերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերը, ըստ որոնց՝ շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» 2003 թվականի դեկտեմբերի 13-ի ՀՕ-1-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի 2-րդ մասի «է» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ, որն ապահովում է խաղասրահում խաղանիշերի (ժետոնների) փոխանակումը միայն անկանխիկ եղանակով: Անմիջականորեն (խաղասրահի միջոցով) խաղացողների կողմից, բացառությամբ ոչ ռեզիդենտ նույնականացված խաղացողների, խաղադրույքների կատարումը կամ կազմակերպիչների կողմից խաղացողներին տրված անհատական խաղային քարտերին դրամական միջոցների համալրումն իրականացվում է անկանխիկ եղանակով»։

Հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանն ասաց. «Մեր նախընտրական ծրագրում մենք դատապարտել և ասել ենք այն, որ բուքմեյքերական և շահումով խաղերը չարիք են մեր հասարակության, բնակչության համար։ Մենք ամեն բան անում ենք, որ խաղալը Հայսաստանում դառնա դժվար, ոչ գրավիչ և դառնա խնդիր։ Օրենքի նախագծի ընդունումից հետո խաղալը կդառնա 100 % անկանխիկ, բանկերը տեսնելու են, թե ով է խաղում, ինչ է խաղում։ Մի բան կարող եմ ասել, որ մարդ ավելի լավ է ունենա անհուսալի վարկ, քան խաղացող։ Ուղղակի բուքմեյքերական ընկերությունների հետ կապված՝ մարդկանց վարկ չեն տալիս կամ տալիս են այն դեպքում, երբ պետք է ունենաս երկու միլիոն դրամի աշխատավարձ։ Պրակտիկան այնպես է, որ ով ներգրավված է այդ պրոցեսում, չի կարողանա վարկ ստանալ։ Շատ ուշադիր հետևելու ենք, որ հասկանանք, թե ովքեր են խաղում»։

Նախագիծը հինգ կողմ ձայների մեծամասնությամբ՝ ընդունվեց։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին