copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 12:18 13-10-2023

Զուրաբիշվիլիի իմփիչմենթը գործնականում բացառվում է․ Կոբախիձե

Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի իմփիչմենթը գործնականում բացառվում է, քանի որ իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը չի ապահովի անհրաժեշտ 100 քվե 150-ից: Այս մասին տեղեկացնում են վրացական լրատվամիջոցները։

«Հավանաբար հաջորդ շաբաթ մենք քվեարկություն կանցկացնենք Զուրաբիշվիլիի իմփիչմենթի հարցով: Տեսնենք, թե ինչպիսին կլինեն այդ ընթացակարգերը: Գիտեք, որ Զուրաբիշվիլին՝ արմատական ընդդիմությանն ապավինելով է խախտել է Սահմանադրությունը, հետևաբար, գործնականում չկա 100 քվե»,- ասել է Կոբախիձեն։

Նշենք, որ «Վրացական երազանքի» և «Ժողովրդի իշխանության» իշխող դաշինքն ունի 85 մանդատ, իսկ զանազան կուսակցություններ և միավորումներ ներկայացնող ընդդիմությունը՝ 55:

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մեղադրվում է առանց կառավարության թույլտվության Եվրոպական միության երկրներ այցեր կատարելու համար:


Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել