copy image url
Ներքին 2 տարի առաջ - 16:44 12-10-2023

Ի՞նչ պետք է անեն արցախցի վարորդները, եթե վարորդական վկայականի ժամկետն անցել է

Արցախից բռնի տեղահանված քաղաքացիներից մեկն ահազանգել էր, որ վարորդական վկայականի ժամկետն անցել է, դիմել է Ճանապարհային ոստիկանություն, պատասխանել են, որ դեռ բազան իրենց չի փոխանցվել։

Վարորդների իրավունքների պաշտպանները Oragir.News-ի հետ զրույցում նշեցին, որ Արցախի մեր հայրենակիցները պետք է արտոնություն ունենան, ԱՊՊԱ-ն վճարելը դժվար է, բայց պետք է պարեկները հետևողական զգուշացնեն, որ կնքելը պարտադիր է։ Նրանց փոխանցմամբ՝ Արցախի համարանիշներով խախտում անելը նորմալ է, խիտ երթևեկությանը սովոր չեն։ Իսկ պարեկի կողմից կանգնեցնելու դեպքում պարեկը պետք է կողմնորոշվի՝ խախտումը չարամտորեն էր արված, թե՞ ոչ։ Ավելին, Արցախի մեքենաները տեխզննում չեն անցնում, պարտադիր չէ, համենայն դեպս որոշ ժամանակ, մինչև որ օրենսդրական փոփոխություն արվի։

Oragir.News-ը Ոստիկանությունից հետաքրքրվեց, եթե բռնի տեղահանված արցախցիների վարորդական վկայականի ժամկետն անցել է, կարո՞ղ են մեքենա վարել, թե՞ ոչ։ Ոստիկանության լրատվական բաժնից պատասխանեցին. «Քանի որ վկայականի ժամկետը լրացել է, իրավունք չունեն մեքենա վարել, պետք է փոխանակման տարբերակով լինի»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին