copy image url
Ներքին 1 տարի առաջ - 10:03 17-02-2025

Երևանում 21-ամյա վարորդը առանց վարորդական իրավունքի վկայականի «Mercedes»-ով  կողաշրջվել է․ shamshyan.com

Երեկ՝ փետրվարի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում Երևանի բնակիչ 21-ամյա Ժորա Ներսեսյանը իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով բախվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին և գլխիվայր շրջվել։

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են կազմվել։

Վարորդ Ժ․ Ներսեսյանը ավտոմեքենա վարելու իրավունքի վկայական չի ունեցել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից