copy image url
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 14:32 12-10-2023

Հայաստանը հանցավորության ամենացածր մակարդակ ունեցող երկրների աղյուսակում զբաղեցնում է 9-րդ տեղը

Ըստ World Population Review անկախ միջազգային կազմակերպության 2023 թվականի վարկանիշի՝ Հայաստանը հանցավորության ամենացածր մակարդակ ունեցող երկրների աղյուսակում զբաղեցնում է 9-րդ տեղը։ Այս մասին այսօր կառավարության հհերթական նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«World Population Review կազմակերպությունը կազմել է հանցավորության մակարդակն ըստ երկրների 2023 թվականի աղյուսակը։ Հայաստանը հանցավորության ամենացածր մակարդակ ունեցող երկրների մակարդակով զբաղեցրել է 9-րդ տեղը։ Այսինքն, մենք քրեածին իրավիճակի հետ կապված աշխարհի լավագույն երկրների ցանկում 9-րդ տեղում ենք»,- ասաց վարչապետը։

Փաշինյանն ընդգծեց ոստիկանության, քննչական մարմինների և դատախազության աշխատանքի որակը, որը, ըստ նրա, ազդել է հանցավորության ցածր աստիճանի վրա։

«Իհարկե, 9-րդ տեղը շատ բարձր ցուցանիշ է, բայց մեր նվազագույն պլանը պետք է լինի, որ այս ցուցանիշից չնահանջենք և ավելի լավ տեղեր զբաղեցնենք»,- ավելացրեց վարչապետը։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել