copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:34 30-06-2023

Կարեն Անդրեասյանն ամենացածր հեղինակությունն ունեցող դատավորն է․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը փաստաբանների շրջանում ամենացածր հեղինակությունն ունեցող դատավորն է։ Բանն այն է, որ դատավորների դեմ կարգապահական վարույթները քննելիս ԲԴԽ-ն հանդես է գալիս որպես դատարան, հետեւաբար՝ իր կյանքում գեթ մեկ օր դատավոր չաշխատած Կարեն Անդրեասյանն էլ դառնում է դատավոր։

helcourt.am կայքում, որտեղ փաստաբանները գնահատում են դատավորներին, Անդրեասյանն ամենացածր՝ -28 վարկանիշ ունեցող դատավորն է։ Նրան բացասական գնահատական է տվել 29 փաստաբան, միայն մեկն է դրական գնահատել։ Այդ մեկ փաստաբանը Կարո Խաչմանյանն է` «Էյ էմ» իրավաբանական ընկերության աշխատակիցը: Ինչպես գիտեք` այս փաստաբանական գրասենյակը պատկանում է Կարեն Անդրեասյանի կնոջն ու արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին։ Համեմատության համար նշենք, որ ամենաբարձր՝ 76 վարկանիշ ունեցող դատավորը Դավիթ Հարությունյանն է, ում լիազորությունները ցանկանում են դադարեցնել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը