copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 19:17 11-10-2023

Պուտինն ու Ալիևը կքննարկեն իրավիճակը ԼՂ-ում և ռուս խաղաղապահներին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 12-ին կհանդիպի Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի հետ, որի ընթացքում կքննարկվեն իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և ռուս խաղաղապահները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստին», այս մասին ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

Նա նշել է, որ կքննարկվի նաև Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների հետագա գործունեության հնարավորությունը՝ Լեռնային Ղարաբաղի հայերի հնարավոր վերադարձը ապահովելու համատեքստում։

Առաջնորդները կհանդիպեն Ղրղզստանում, որտեղ հոկտեմբերի 13-ին տեղի կունենա ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստը:

Ամենից շատ դիտված