copy image url
Ներքին 2 տարի առաջ - 21:25 10-10-2023

Վահագն Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Սուրբ աթոռի առաքելական նվիրակի հետ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Սուրբ աթոռի առաքելական նվիրակ, արքեպիսկոպոս Ժոզե Ավելինո Բեթենկուրի հետ:

Ողջունելով հյուրին նախագահը շնորհակալություն է հայտնել նվիրակին առաքելության ընթացքում իրականացրած գործունեության համար:

«Ցանկանում եմ անձամբ Ձեզ շնորհակալական խոսքեր հղել Հայաստանի և Վատիկանի հարաբերությունների զարգացման համար, նաև Ձեր անձնական ջանքերի շնորհիվ մենք միշտ զգացել ենք Հռոմի պապի և կաթոլիկ եկեղեցու աջակցությունը»,- նշել է նախագահ Խաչատուրյանը:

Արքեպիսկոպոս Ժոզե Բեթենկուրը շնորհակալություն հայտնելով ընդունելության և ջերմ խոսքերի համար նշել է, որ իր համար մեծ ուրախություն էր այս տարիներին գտնվել Հայաստանում և գործել ի նպաստ Վատիկանի և Հայաստանի հարաբերությունների սերտացման:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային իրողություններին և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան հարյուր հազար հայերի իրավունքների պաշտպանության և հումանիտար խնդիրներին:

Հանրապետության նախագահն արքեպիսկոպոսի ուշադրությունն է հրավիրել Լեռնային Ղարաբաղի տարածքում հայկական և քրիստոնեական հազարամյա մշակութային ժառանգության պաշպանության խնդիրների վրա և շեշտել, որ միայն առաջադեմ հանրության, կազմակերպությունների ու նաև Սուրբ աթոռի գործուն քայլերի շնորհիվ հնարավոր կլինի խուսափել այդ հուշարձանների նկատմամբ վայրագություններից և հնարավոր ոչնչացումից:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում