Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 15:57 17-11-2023

Վահագն Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել դեսպան Էվանգելոս Տուրնակիսի հետ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Էվանգելոս Տուրնակիսին, որն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Այդ մասին հայտնում են նախագահի աշխատակազմի գրասենյակից:

Ողջունելով հյուրին նախագահը նշել է. «Շնորհակալություն եմ ուզում հայտնել Ձեր կատարած աշխատանքի համար: Բարձր եմ գնահատում Ձեր և դեսպանատան աշխատանքը: Հայաստանը պատմականորեն շատ ջերմ հարաբերություններ ունի Հունաստանի հետ և այդ պատմության ընթացքում մենք կարողացել ենք շատ լավ ճանաչել միմյանց: Առանձնահատուկ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այն աջակցության և մարդասիրական վերաբերմունքի համար, որ միշտ ստանում ենք Ձեր երկրից: Բարեկամներն ու ընկերները փորձությունների ժամանակ պետք է լինեն միմյանց կողքին, և մենք դա բարձր ենք գնահատում»:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության և ցուցաբերված բարյացակամ վերաբերմունքի համար: «Իմ պաշտոնավարման այս չորս տարիների ընթացքում միշտ զգացել եմ ձեր բարեկամական և ջերմ վերաբերմունքը»,- նշել է նա:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև առկա սերտ հարաբերությունների շարունակական զարգացման վերաբերյալ հարցեր: Երկուստեք բարձր է գնահատվել Հայաստանի և Հունաստանի արդյունավետ փոխգործակցությունը քաղաքական, տնտեսական, ռազմական կրթության և այլ ոլորտներում ինչպես նաև առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսության խթանմանն ուղղված ջանքերը: Ընդգծվել է ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրամիության շրջանակում փոխշահավետ համագործակցության կարևորությունը:

Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային իրողությունների և զարգացումների վերաբերյալ: Նախագահ Վահագն Խաչատուրյանն իր խոսքում նշել է, որ Հայաստանը հավատարիմ է կայուն և հարատև խաղաղության հաստատման ու հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու իր դիրքորոշմանը:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել