copy image url
Ներքին 2 տարի առաջ - 17:21 08-10-2023

Պարեկները հայտնաբերել են Արզաքանի անասնաբույժի գողացված կովերը․ shamshyan.com

Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, Կոտայքի մարզում անասնագողության դեպք է տեղի ունեցել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, անասնագողության հետքով գնացած պարեկներ Գոռ Ավետիսյանն ու Նարեկ Գրիգոր Մաթևոսյանը Աղվերան հանգստյան գոտու մոտ հայտնաբերում են Opel և Nissan մակնիշի ավտոմեքենաներ, ապա մոտ 2 կմ շառավղով պարեկները հետախուզական աշխատանքներ են կատարում և «Կրիստալ» հյուրանոցային համալիրի հարևանությամբ գտնվող արոտավայրում՝ մարդկանց տեսադաշտից բավականին հեռու հատվածում հայտնաբերում են 2 գլուխ խոշոր եղջերավոր անասուններին՝ արդեն մորթված վիճակում:

Դեպքի փաստով Հայաստանի Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանները արդեն հայտնաբերել են տուժածին, ով Արզաքան գյուղի բնակիչ 37-ամյա Հրաչյա Գրիգորյանն է, ում հայրը գյուղի անասնաբույժն է:

Գ. Շամշանի տեղեկություններով գողացված ու մորթված խոշոր եղջերավոր անասունները գնահատվում է 1 մլն 200 հազար դրամ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ