Ուղիղ եթեր
copy image url
Միտք Արտաքին 1 տարի առաջ - 16:26 17-09-2024

Սենց առաջադրանք հորինողին դժվա՞ր էր անասնաբույժի հետ խորհրդակցել իր մտահղացման վերաբերյալ

Բագրատ Հարությունյանը ֆեսբուքյան իր էջում գրել․

«5-րդ դասարանում անցնում են մի առարկա, որը կոչվում է «Բնություն» - լավա, որ երեխաները բնությունից խաբար լինեն ․․․ առարկայի անվանումը ինձ տարօրինակ է թվում, բայց դե դա իմ պրոբլեմն է ․․․

Հիմա, 15-17-րդ էջերում երեխաներին հորդորում են փորձնական ճանապարհով չափել ընտանի կենդանիների ջերմաստիճանն ու գրել դրա մասին պատմություն։ Էլի լավա, մարդը որ մի բան անում է, ավելի լավ է հիշում ու հասկանում քան զուտ կարդացածը ․․․

Միայն մի պուճուր պռոբլեմ կա։ Ընտանի կենդանիների ջերմաստիճանի ճշգրիտ չափումը կատարվում է ռեկտալ մեթոդով, կարծում եմ մանրամասնելու կարիք չկա․․․ ու ստեղից մի քանի մտահոգություն է առաջանում մոտս

1 - արդյո՞ք կենդանին սաղ կմնա նման պատմության համար նյութ հավաքելու ընթացքում, եթե չափումը անի անփորձ երեխան
2 - արդյո՞ք երեխային նման փորձառությունը պետք է
3 - արդյո՞ք ուսուցիչը պատրաստ է կարդալ նման պատմություններ
4-արդյո՞ք ծնողները պատրաստ են զոհաբերել 1 թվային ջերմաչափ ու 1 կենդանի մի դասի համար
5- արդյո՞ք մենք ուզում ենք ինչ-որ բան սովորեցնել երեխային, թե ուզում ենք ծնողները հերթական կռուտիտը հորինեն, որ համ տնայինը լինի պատրաստ համ կենդանին ողջ-առողջ լինի, համ երեխայի հոգեկանը չխանգարված մնա, համ ուսուցչի երազները ջինջ ․․․

Լավ, սենց առաջադրանք հորինողին դժվա՞ր էր կամայական անասնաբույժի հետ խորհրդակցեր իր մտահղացման վերաբերյալ»:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան