Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 21:03 07-10-2023

Նուբարաշենի բանտում կալանավորը հայտարարել է հացադուլ, ջրադուլ, իսկ հետո թելով կարել է բերանը. shamshyan.com

Shamshyan.com-ի տեղեկություններով Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 187 հոդվածի 1-ին մասի (բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քրեական վարույթը նախաձեռնվել է ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Նիկոլայ Խաչիկյանի հաղորդման հիման վրա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ն. Խաչիկյանը հայտնել է, որ ինքը 2 ամիս է կալանավորված է և ունի բազմաթիվ առողջական խնդիրներ, սակայն պատշաճ բուժօգնություն չի ստանում։ Քրեակատարողական հիմնարկի բժշկական ստորաբաժանման ղեկավար Նաիրա Բաբայանը դրսևորում է անգործություն, չի կատարում իր մասնագիտական պարտականությունները, որի հետևանքով ինքը ներկայումս գտնվում է հացադուլի և ջրադուլի մեջ, իսկ սեպտեմբերի 22-ին բերանը թելով կարել է:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել