copy image url
Ներքին 2 տարի առաջ - 09:37 04-10-2023

Քրիստինե Գրիգորյանը նշանակվել է Արտաքին հետախուզության ծառայության պետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Քրիստիննե Գրիգորյանին արտաքին հետախուզության ծառայության պետ նշանակելու մասին:

«Ղեկավարվելով «Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասով՝ Քրիստիննե Գրիգորյանին նշանակել արտաքին հետախուզության ծառայության պետ»,- ասված է որոշման մեջ:

Oragir.News-ը դեռ ամիսներ առաջ էր հայտնել, Մարդու իրավունքների նախկին պաշտպան Քրիստինե Գրիգորյանը եվրոպական երկրներից մեկի հատուկ ծառայություններում վերապատրաստում է անցնում։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ չենք հրապարակել, թե հատկապես որ երկրի հատուկ ծառայություններում է նա դասընթացներ անցնում, սակայն նշել էինք, որ նրան նախապատրաստում են նորաստեղծ՝ Արտաքին հետախուզական ծառայության պետի պաշտոնի համար։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից

Ձեզ գուցե հետաքրքրի