copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 14:45 02-10-2023

Իրանը վերահաստատում է՝ դեմ է միջազգային սահմանների փոփոխությանը և արտատարածաշրջանային միջամտությանը

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Իրանի Իսլամալան Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նասեր Քանաանին հայտարարել է՝ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի այցը Իրան առիթ դարձավ Իսլամական Հանրապետության համար՝ արտահայտելու իր տեսակետը կովկասյան տարածաշրջանում հակամարտությունները տարածաշրջանային ներուժի միջոցով լուծելու վերաբերյալ։ Ինչպես փոխանցում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը, այս մասին Քանաանին ասել է այսօր կայացած իր մամուլի ասուլիսի ժամանակ։

Իրանցի պաշտոնյան շեշտել է, որ այցը տեղի է ունեցել երկու հարեւան երկրների միջև բանակցությունների և շփումների շարունակության շրջանակներում՝ երկկողմ հարաբերությունների և կովկասյան տարածաշրջանում զարգացումների վերանայման նպատակով։ Նրա խոսքով՝ Իրանը մեծ նշանակություն է տալիս Կովկասում տիրող իրավիճակին, և ՀՀ ԱԽ քարտուղարի այցն Իրան կայացել է այդ հարցերը քննարկելու նպատակով։

Քանաանին հայտնել է, որ իր երկիրը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունների դադարեցումը, սակայն դեմ է միջազգային և աշխարհաքաղաքական սահմանների ցանկացած փոփոխության։ Նրա խոսքով՝ Իրանը հավատարիմ է տրանսպորտային ցանցերի զարգացմանը, որոնք օգուտներ կբերեն տարածաշրջանի բոլոր երկրներին, սակայն դեմ է միջազգային սահմանների փոփոխությանը և արտատարածաշրջանային միջամտությանը:

Նասեր Քանաանին ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Իրանը պատրաստ է անել հնարավոր ամեն ինչ Կովկասում խնդիրները լուծելու համար։

«Իրանի դիրքորոշումը տարածաշրջանի սահմանների վերաբերյալ միանգամայն պարզ է. Մենք բազմիցս արտահայտել ենք մեր տեսակետը։ Մենք հավատում ենք, որ բոլոր կողմերի պատասխանատու ջանքերը պետք է լուծեն վեճերը քաղաքական և խաղաղ ճանապարհով բանակցությունների միջոցով»,- ասել է նա։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում