copy image url
Արտաքին 10 ամիս առաջ - 22:35 01-09-2025

Իրանը դեմ է Հարավային Կովկասի գործերին արտաքին միջամտությանը. Փեզեշքիանը՝ Էրդողանին

Իրանը հավանություն է տվել Հայաստանի և Ադրբեջանի միջև Վաշինգտոնում կնքված համաձայնագրին։

Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Չինաստանում ՇՀԿ գագաթնաժողովում Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ։

Հաղորդվում է, որ Փեզեշքիանն ընդգծել է, որ Իրանը դեմ է Հարավային Կովկասի գործերին արտաքին միջամտությանը և ձգտում է ամրապնդել հարաբերությունները հարևանների հետ:

Նա նաև հայտնել է Թեհրանի պատրաստակամությունը՝ պարզեցնելու բանկային և մաքսային համագործակցությունը՝ Թուրքիայի հետ ապրանքաշրջանառությունը մեծացնելու համար:

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի