copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 09:12 30-09-2023

Ջուրը խնայելու մասին քարոզող Ազգային ժողովը շատ ջուր է գնել. Ժողովուրդ

Ժողովուրդ օրաթերթը գրում է.

«Ազգային Ժողովի ներսում փակցված կարող եք տեսնել ցուցանակ, որի վրա գրված է. «Խնայե՛ք ջուրը, Save Water», «Խնայե՛ք էլեկտրաէներգիան, Save Energy», «Պահպանե՛ք անվտանգության եւ հակահրդեհային կանոնները, Keep safety and Fire-fighting rules»։

«Ժողովուրդ» օրաթերթը նախկինում գրել էր, թե պետական որ կառույցն ինչպես է օգտագործում խմելու քաղցրահամ ջուրը։ Այսպիսով, խմելու ջուր խնայելու մասին քարոզ անող Ազգային Ժողովը 2023 թվականի հունվարի 1-ից մինչեւ սեպտեմբերի 28-ը 4 մլն 125 հազար դրամ արժողությամբ «ըմպելու ջուր» է գնել։ Գնումը կատարվել է «Ագրոսյան» ՍՊԸ-ից։

Ընկերության դեմ հարուցվել է վարչական վարույթ, եւ գանձման ենթակա գումարը կազմել է 1 մլն 556 հազար դրամ։ Վարչական ակտ ընդունելու մասին հարկ վճարողը պատշաճ կերպով ծանուցվել է, սակայն չի ներկայացել վարույթի նյութերին ծանոթանալու համար եւ որեւէ բացատրություն չի տվել»:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում