Ուղիղ եթեր
copy image url
Մշակույթ Ավելին 9 ամիս առաջ - 21:30 23-08-2025

Այլասերվածություն քարոզող և քրիստոնյաներին անարգող Sevdaliza-ն ՀՀ-ում կմասնակցի Coca-Cola Music Fest-ին

Օգոստոսի 30-ին Հայաստանում տեղի կունենա «Coca Cola Music Fest»-ը, որի միջազգային արտիստներից մեկը Sevdaliza-ն է: Նրա ընտանիքն ունի պարսկական, ադրբեջանական և ռուսական արմատներ:

Հատկանշական է նրա «Messiah» աղմկահարույց ստեղծագործությունը, որը զայրացրել է ինչպես հայ, այնպես էլ այլազգի քրիստոնյա համայնքին: Այն մեկնաբանվում է որպես այլասերվածության քարոզ, քրիստոնեության անարգանք: Այս երգում մեղք համարվող ցանկությունները վերափոխված են մարգարեության, կրոնական բառերը, պատկերները, գաղափարները՝ անձնական կամ սեռական ազատության համատեքստում են:

Հայաստանի նման երկրի համար, որտեղ քրիստոնեական հավատը ազգային ինքնության կարևոր հենասյուներից է, նման կերպարների մասնակցությամբ միջոցառումների անցկացումը առաջացրել է մշակութային կոնֆլիկտներ և երկիմաստ վերաբերմունք։ Սոցիալական ցանցերում՝ հատկապես Sevdaliza-ի ինստագրամում, հազարավոր հայ օգտատերերի կողմից հնչել են քննադատություններ՝ կոչ անելով բոյկոտել փառատոնը։

Ի պատասխան՝ մի շարք բլոգերներ և ինֆլյուենսերներ սկսել են ֆեսթի գովազդային արշավ։

Ամենից շատ դիտված

11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել