copy image url
Ներքին 2 տարի առաջ - 16:30 25-09-2023

Վարձով բնակարանների գները բարձր են ու վախենամ՝ էլի բարձրանան․ անշարժ գույքի գործակալ

Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված մեր բազմաթիվ հայրենակիցներ ունեն բնակարանի կարիք։ Հիմնականում բնակարաններ են փնտրում Երևանում, հարակից գյուղերում և քաղաքներում։ Այս պահի դրությամբ նշենք, որ Երևանում՝ ծայրամասային հատվածում 2 սենյականոց բնակարանների գները դատարկի և քիչ կահավորման դեպքում սկսվում է 160․000-170․000 դրամից։ Կահավորված բնակարանի արժեքը 180․000-220․000 դրամ է։

Անշարժ գույքի գործակալները Oragir.News-ի հետ զրույցում հայտնեցին, որ փորձում են հնարավորության սահմաններում օգնել բռնի տեղահանված արցախցիներին, սակայն շատ բարդ է։

«Մենք, գործակալներս ինչքան էլ միջնորդավճար չվերցնենք, դա հարցը չի լուծի։ Վարձով բնակարանների գները բարձր են ու վախենամ՝ էլի բարձրանան։ Ավելին, շատ քիչ բնակարաններ կան օրինակ Երևանում ու, գտնելու դեպքում էլ գալիս է աշխատանքի հարցը․պետք է աշխատեն, որ վճարեն»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց անշարժ գույքի գործակալ Արման Հակոբյանը։

«Կարծում եմ կամ նոր բնակարաններ պետք է արագ կառուցեն մարզերում, գյուղերում, կամ եղածները հատկացնեն, քանի որ գոնե գյուղական հատվածում նրանց համար ավելի հեշտ կլինի աշխատելը՝ հող մշակելով, անասուն պահելով և այլն»,-նշեց անշարժ գույքի մեկ այլ գործակալ։

Փորձեցինք ուսումնասիրել նաև մարզերում գտնվող վարձով բնակարնների արժեքը։ Օրինակ Կոտայքի մարզի Բյուրեղավան համայքնում 4 սենյականոց բնակարանն արժե 80․000 դրամ։ Գյումրիում 2 սենյականոց բնակարանների արժեքը սկսվում է 120․000 դրամից, Արթիկում՝ 50․000-120․000 դրամ, Մարալիկում՝ 50․000 դրամ։ Վանաձորում 2 սենյականոց վարձով բնակարանների գները սկսվում են 65․000 դրամից։ Գորիսում ևս 2 սենյականոց բնակարաններ հանդիպում են 60․000 դրամով։ Անգեղակոթում՝ 25․000 դրամ, Եղեգնաձորում՝ 100․000-120․000 դրամ

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
19:10 Մանիպուլյացիա՞, թե՞ անտեղյակություն. Նիկոլ Փաշինյանի՝ 8 միլիարդ դոլարի առասպելը
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը