copy image url
Ներքին 1 տարի առաջ - 20:34 22-08-2024

Ինչու են Հայաստանում անշարժ գույքի գները նվազել. մասնագետի կարծիքը

Վերջին շրջանում քաղաքացիները նկատում են, որ անշարժ գույքի շուկայում գները 10-20%-ով նվազել են։ Մասնագետների խոսքով՝ սա պայմանավորված է այն հանգամանքով, որ թեպետ առաջնային շուկայում մեծ պահանջարկ կա, այնուամենայնիվ այժմ կառուցապատման նախագծերի քանակը նվազել է։

Թեմայի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով Oragir.News-ը կապ հաստատեց «Կալիբրի» անշարժ գույքի գործակալության տնօրեն Ռուստամ Գրիգորյանի հետ։ Վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ արդեն մեկ տարի է, ինչ անշարժ գույքի շուկայի գներն անկում են ապրում։

«Իրականում, գները ոչ թե նոր են սկսել 10-ից 20 %-ով իջնել, այլ մոտ մեկ տարի է՝ այդ գների նվազումն արդեն կա։ Որևէ վիճակագրություն չկա, որը կարող է հաստատել դա։ Հետ նայելով այդ վիճակագրությունը՝ մենք միայն կարող ենք խոսել սրա մասին։ Հիմիկվա տվյալներով շուկայում պահանջարկը սկսել է աճել։ Կարծում եմ՝ շուկան կայունանում է։ Նվազման միտումը գերարժևորված գույքի հետ է կապված»,- նկատեց մասնագետը։

Հիշեցնենք, որ այսօր՝ օգոստոսի 22-ին, Factor TV-ին տված հարցազրույցում ՀՀ անշարժ գույքի գործակալությունների ասոցիացիայի խորհրդի անդամ Անդրանիկ Հարությունովը նշել էր, որ անշարժ գույքի շուկայում գների անկում է նկատվում։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում