copy image url
Ներքին 3 տարի առաջ - 17:46 03-10-2022

Երևանում անշարժ գույքի գները անցել են Մոսկվայի ու Պետերբուրգի գներից. Քերոբյան

Երևանում անշարժ գույքի գները անցել են Մոսկվայի ու Պետերբուրգի գներից: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 3-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը.

«Հենց նոր իմ ընկերը, որ մի քանի օրով պետք է Հայաստան գա, ասաց, որ 500 եվրոյից պակաս գիշերավարձով հյուրանոց չի կարողանում ճարել: Երբ ես խոսում եմ թափուր աշխատատեղերի մասին, այստեղ մեծ կապ ունի նաեւ, որ առաջվա պես հարմար գներով բնակարաններ հնարավոր չէ վարձել: Մենք հիմա մեծ աշխատանք ենք անում, որ կարողանանք նոր, ավելի ցածր վարձավճարներով բնակարաններ կամ սենյակներ մտցնենք շուկա:

Այդ առումով աշխատում ենք թե մասնավոր ընկերությունների հետ, թե փորձում ենք ներսում ստեղծել այնպիսի ծրագիր, որը կօգնի դա անել: Կարող եմ ասել, որ տարվա սկզբից մոտ 7 հազար բնակարան, որը տարվա սկզբին դատարկ էր, արդեն մտել է շրջանառության մեջ: Դա միայն Երեւանում: Խնդիրը մասշտաբային է, մեզ պետք են ոչ թե հազարներ, այլ տասնյակ հազարներ, քանի որ մարդիկ ամեն օր դեռ գալիս են Հայաստան»,-ասաց նախարարը:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում