Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 12:49 14-09-2023

ՔՊ-ն 5 տարի միայն խաբել է ժողովրդին. Հրաչյա Ստեփանյան

«Մեր նկատմամբ եղել են սադրիչ գործողություններ, հիմնականում իշխող ուժի ներկայացուցիչների, իրենց սատարողների ու կամակատարների կողմից, որոնք արձանագրվել են դիտորդների կողմից»,- այս մասին OragirNews-ի հետ զրույցում ասաց «Արդար Հայաստան» կուսակցության անդամ, ավագանու թեկնածու Հրաչյա Ստեփանյանը։

Անդրադառնալով օրեր առաջ «Երևանն ընտրում է» նախընտրական առաջին բանավեճին, որտեղ ինքը հիմնականում իր հարցերն ուղղում էր «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցության ներկայացուցչին՝ Սուրեն Գրիգորյանին, ասաց, որ այդպես էլ նրանից բավարար պատասխաններ չի ստացել․

«Այն հիմնական հարցերն ու խնդիրները, որոնք ես բարձրաձայնել եմ բանավեճի ընթացքում, ընդունված են եղել գործող քաղաքական ուժի կողմից,որոնք նրանք պետք է 5 տարվա ընթացքում իրականացնեին, բայց ինչպես տեսնում ենք ոչինչ արված չէ։ Եվ այն քաղաքական ուժը որը տարվա ընթացքում խաբել է ժողովրդին, բնականաբար չէր կարող տալ սպառիչ և բավարար պատասխան»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին մասնակցում է 14 քաղաքական ուժ։ «Արդար Հայաստան» կուսակցության քաղաքպետի թեկնածուն Նորայր Նորիկյանն է, ով քվեաթերթիկում համար 3 է։

Մանրամասները՝ տեսնայութում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել