Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 13:00 13-09-2023

Մի շաբաթ տանը չլինեմ, կարող է հայաթումս մարդ հուղարկավորեն․ 3-րդ գյուղի բնակիչների ակցիան

Երևանի քաղաքապետարանի դիմաց այսօր բողոքի ակցիա էին իրականացնում Սիլիկյան թաղամասի (3-րդ գյուղ) բնակիչները։

«Մեր տները գտնվում են գյուղի վերջնամասում, երկու կողքից գերեզմաններ են, մեջտեղի հատվածը գյուղնշանակություն ունի, առաջվա մեր բաղերն են եղել։ Այդ հողը ուզում են գերեզմաններ սարքել, էլ տեղ չկա, քաղաքապետարանը գերեզմանների չափերն էլ են փոքրացրել, բայց մեկ է՝ գերեզմանները գնալով շատանում են»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց գյուղի բնակիչներից մեկը։

Նրա խոսքով՝ այն բնակիչները, ովքեր իրենց հողատարածքների վրա շինություն են կառուցել, քաղաքապետարանը թույլ չի տալիս սեփականաշնորել․

«Մարդիկ եկել, ընտանիքներով ապրում են, շանս տվեք թող սեփականաշնորհեն։ Իմ կարծիքով իրենց նպատակն այն է, որ այդ հողերը ուզում են վաճառել որպես գերեզմանի տարածք։ Օրինակ՝ հենց հիմա իմ տան մոտ են գերեզմանները, որ ձայն չհանեմ կարողա մի օր տեսնեմ հայաթումս մարդ են հուղարկավորել։ Բարձիթողի վիճակ է, գերեզմանները ոչ մի պատնեշ չունեն»,- ասաց նա։

Գյուղի բնակիչներից մի քանիսը բողոքի ակցիայի ժամանակ քաղաքպետարանում հանդիպեցին փոխքաղաքապետին, ով նրանց ժամանակ էր տվել, ասելով, որ դեռևս ոչինչ չկառուցեն, մինչև հարցը վերջնականապես լուծվի։

Մանրամանսերը՝ տեսնայութում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել