copy image url
Ներքին 2 տարի առաջ - 19:30 09-09-2023

Իրավիճակը կարող է պայթել․ ակցիաներ են լինելու Wildberries-ը փակելու ու Վահան Քերոբյանի հրաժարականի պահանջով

Փոքր ու միջին տնտեսվարողները երկուշաբթի օրվանից արդեն ամեն օր ակցիաներ են անելու կառավարության մոտ՝ պահանջելով փակել Wildberries-ը։

Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց գործարար Արման Թումասյանը։

«Սա միակ պահանջը չէ, պահանջելու ենք, որ նախ Էկոնոմիկայի նախարարին դուրս շպրտեն իր պաշտոնից, որովհետև նա ոչինչ չի հասկանում իր գործից։ Ասում է՝ Wildberries-ը ներդրում է արել Հայաստանում, ի՞նչ ներդրում է արել, «Պեռնորիկարն» է ներդրողը, որ տեխնոլոգայի համար է վճարել մադկանց է վճարում, իսկ Wildberries-ն ինչ է անում, մի քանի տասնյակ գրասենյակ է ստեղծել ու մի քանի աշխատակից է պահում, ուրիշ ի՞նչ է արել, ոչինչ։

Հիմա Քերոբյանը 150 000 տնտեսվարողի, իրենց ընտանիքի անդամներին, այդ տնտեսվարողներին սպասարկող 3000 հաշվապահական ընկերությունների աշխատակիցներին ո՞ւր է ուղարկում կրթություն ստանալու։ Ինքը էկոնոմիկայի՞ նախարար է, թե՞ ինչ է, երևի էդպիսի կրթություն էր էլի ստացել, որ Menu.am-ը տապալեց։ Ասում է՝ Wildberries-ն ամենախոշոր տնտեսավարողն է, բերեք իր վճարած հարկերը համեմատեք բոլոր տնտեսվարողների վճարած հարկերի հետ տեսնենք ինչ կստացվի»։

Նա ընդգծեց, որ հիմա բոլորի առևտուրը նվազել է ու խնդիրն ամեն օր խորանալու է։

«Մարդիկ այսօր հացի խնդիր ունեն, մեծածախն ու մանրածախը արդեն իրար հետ խնդիրներ են սկսելու ունենալ, որովհետև մանրածախը չի կարողանալու մեծածախի գումարները տալ, մարդիկ առևտուր չեն անում։

Շուտով տնտեսվարողները նաև վարձակալության խնդիր են ունենալու, որոնք պետք է վճարեն, սկսելու են խնդիրներ հաշվապահական կազմակերպությունների հետ, որոնց տնտեսվարողները չեն կարողանալու վճարել, բանկային համակարգի հետ են խնդիրները սկսվելու քանի որ չենք կարողանալու վարկերը վճարել։ Բողոքի ալիքը ձնագնդու նման մեծանալու է, իրավիճակը կարող է պայքել, քանի որ մինչև հունվար - փետրվար շատ մեր երկրում խանութ չի մնալու։

Գիտեք, երբ են մարդիկ առևտուր անում, երբ պատահական իմանում են, որ այսօր նշանդրեք են կամ հարսանիք ու այդ մարդը հագնելու կամ նվիրելու հարամար բան չի ունենում։ Մյուս բոլոր դեպքերում գնումները Wildberries-ի են արվում»։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր