copy image url
Ներքին 3 տարի առաջ - 11:03 06-09-2023

Մեկ օրում բացահայտվել է 65 հանցագործության դեպք. գրանցվել է 10 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 12 մարդ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 5-ից 6-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 65 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված։

Ոստիկանությունից հայտնում են, որ մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 12, մարմնական վնասվածք պատճառելու՝ 7, ֆիզիկական ներգործության և անձնական ունեցվածքի գողության՝ 6-ական, հոգեկան ներգործության՝ 3, խոշտանգման, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, խարդախության, խուլիգանության, թմրանյութի իրացման ու շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, բույսեր ցանելու կամ աճեցնելու՝ 2-ական, մարդու թրաֆիքինգի կամ շահագործման, բնակարանային գողության, ավտոմեքենայի գողության, վստահված գույքը հափշտակելու, շորթման, դրամանենգության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, կաշառակերության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, պաշտոնատար անձի ծառայողական գործունեության միջամտելու, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, ծառերը, թփերը ապօրինի հատելու, իրացնելու նպատակով կեղծ արժույթ, արտարժույթ, արժեթղթեր, վճարահաշվարկային այլ փաստաթղթեր կամ վճարային գործիքներ պատրաստելու, պահելու, տեղափոխելու, առաքելու, ձեռք բերելու կամ դրանք իրացնելու, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, սառը զենքի հայտնաբերման և ընտանեկան բռնության՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել են 1 անհետ կորած, 3 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 3 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար. 1 մարդ զոհվել է, 12-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է