Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 13:00 15-09-2023

Մեկ օրում բացահայտվել է 61 հանցագործության դեպք. Գրանցվել է 6 ավտովթար, վիրավորվել է 6 մարդ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 14-ից 15-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 61 դեպք, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված։

Ոստիկանությունից հայտնում են, որ mասնավորապես՝ խարդախության՝ 13, թմրամիջոցի հայտնաբերման՝ 12, անձնական ունեցվածքի գողության՝ 7, ֆիզիկական ներգործության և զենք-զինամթերքի առգրավման՝ 5-ական, մարմնական վնասվածք պատճառելու և հոգեկան ներգործության՝ 3-ական, շորթման՝ 2, մարդու առևանգման, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, դրամանենգության, պետական սահմանի ապօրինի հատման և մաքսանենգության՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 6 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 4, բնակարանային գողության և խարդախության 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար. 6 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել