Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 13:39 05-09-2023

Նախընտրական հուշագիր՝ «Մայր Հայաստան» դաշինքի և ԱԱԾ պահեստազորայինների միջև․ ՈւՂԻՂ

Այսօր՝ օգոստոսի 5-ին, «Մայր Հայաստան» դաշինքն ու «ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը» համագործակցության հուշագիր են ստորագրել։

Հուշագրում ասված է․

«Կարևորելով Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության առջև ծառացած անվտանգային մարտահրավերների հաղթահարումը,

գիտակցելով Հայաստանի Հանրապետության ու Արցախի Հանրապետության համար այս օրհասական պահին համազգային համախմբման հրամայականը,

համարելով Հայաստանի Հանրապետությունում ամբողջական իշխանափոխությունն այդ մարտահրավերների հաղթահարման գլխավոր նախապայման,

դիտարկելով Երևան քաղաքի ավագանու ընտրությունները որպես ամբողջական իշխանափոխության հնարավորություն և այդ ուղղությամբ մեկնարկային քայլ,

հանձնառու լինելով ջանքեր գործադրել իրականացնելու «Մայր Հայաստան» դաշինքի՝ Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական ծրագրի դրույթները և «ԱԱԾ պահեստազորի սպաների միության» առաջարկները,

«Մայր Հայաստան» դաշինքը և «ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը» կնքում են սույն հուշագիրը և պատրաստակամություն հայտնում համագործակցելու՝ հայ ժողովրդի՝ սեփական հայրենիքում ազատ, անվտանգ ու բարեկեցիկ կյանքով ապրելու, բացառապես ազգային շահերին հետամուտ իշխանությունների ձևավորման համար»:

Համագործակցության հուշագիրը ստորագրել են «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը և «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ նախագահ, գեներալ-լեյտենանտ Հրանտ Եպիսկոպոսյանը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ