Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 18:00 28-08-2023

10 օրից պետք է արձակուրդ գար, բայց բերեցին նրա դին․ հոսանքահարված զինվորի հարևան

ՀՀ ՊՆ N զորամասում օգոստոսի 26-ին հոսանքահարման հետևանքով մահացած զինծառայող Շավարշ Ակինյանը Երևանի Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ էր, 1 տարի 10 ամսվա զինծառայող։

Հարևաններն Oragir.News-ի հետ զրույցում ասացին, որ Շավարշը մի քանի օրից պետք է արձակուրդ գար․

«Տան ավագ որդին էր, շատ խելոք, խելացի տղա էր, լավ ընտանիք ունի, լավ ծնողներ, երբեք վատը չենք լսել։ Դպրոցը գերզանց ավարտել, ընդունվել էր համալսարան, զորացրվելուց հետո պետք է ուսումը շարունակեր»։

Խոսելով տեղի ունեցածի մասին՝ հարևաններից մեկն ասաց, որ չի հավատում հոսանքահարության վարկածին․

«Մեր երկրի այս պայմաններում անընդհատ զոհ, զոհ։ Նայում ես Եռաբլուրին արդեն մարմինդ փշաքաղվում է։ Շատ զարմանալի է, ինչո՞ւ պիտի բանակային երեխան հոսանքահարվի, հո էլեկտրիկը չի այդ զորամասի։ Ի՞նչ գործ ուներ երեխան տոկի հետ»։

Շենքի բնակիչների խոսքով՝ Շավարշ Ակինյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա ասյօր, հուղարկավորությունը՝ վաղը։

Մանրամանսները՝ տեսնայութում։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել