Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 13:11 27-08-2023

Տևական դադարից հետո Շիրակի երկրագիտական թանգարանը հանդես է գալիս հնագիտական նմուշների ցուցադրությամբ

Տևական դադարից հետո Շիրակի երկրագիտական թանգարանը հանդես է գալիս հնագիտական նմուշների ցուցադրությամբ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայ-գերմանական համատեղ արշավախմբի պեղումներից հայտնաբերված նյութական մշակույթի բացառիկ գտածոները ներկայացված են ցուցադրության մեջ։ Սեփական տարածքն ու ցուցադրության հնարավորություն չունենալու պատճառով ցուցադրությունն այս պահին ներկայացված է Գյումրու «Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահ»-ում։

«Անտեսել ու չնկատել, թե ինչ աշխատանք է կատարել արշավախումբն անցած տարիների ընթացքում՝ անհար է: Այս՝ «Հողի գաղտնիքը» ցուցադրությունը նվիրված է 14 տարիների ընթացքում Շիրակ աշխարհում կատարված պեղումներին։ Ցավոք, 2018 թվականից թանգարանին տրամադրվել է շենքը, բայց մինչ այսօր գումարներ չկան կառույցը նորոգելու, ինչը հնարավորություն չի տալիս թանգարանի տարածքում ցուցադրություններ կազմակերպել, բայց մենք շարունակելու ենք մեր ցուցադրությունների շարքն ու հետայսու թանգարանը տարբեր ցուցադրություններ է անելու Շիրակ աշխարհում»,- նշել է թանգարանի տնօրեն Մերուժան Մինասյանը։

Արշավախումբն իր աշխատանքերը սկսել է դեռևս 2009 թվականին՝ ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի և Գերմանիայի Հալլեի Մարտին Լյութերի անվան համալսարանի համագործակցության արդյունքում։ Արշավախումբը պեղումներ է իրականացրել Շիրակի մարզի Ազատան ու Ջրափի համայնքերի տարածքներում։

Ցուցադրությանը ներկայացված է արշավախմբի կողմից Ազատանի ու Ջրափիի տարածքներից հայտանբերված մոտ 140 իր։
«Բնականաբար արդյունքերը շատ ավելի մեծ են՝ ներկայացված Ազատանի ու Ջրափիի արդյունքների մի փոքր մաս։ Երկու հուշարձաններից ձեռք բերված է ամենավաղը մոտ 4-րդ հազարամյակից սկսած մինչև մեր թվագրության 7-6 դարերի նյութեր։

Կարելի է ասել, որ հատկապես Ազատանը շատ բացառիկ հուշարձան է ու լավ պահպանված հնավայրերից է, ինչպես նաև Ջրափին, որ հարուստ գտածոներ ունի։ Ցուցադրությանը ներկայացված են հիմնականում դամբարանի պեղումներից գտնված իրեր»,- նշել է հնագետ Լևոն Աղեկյանը։

1930թ.-ին ստեղծված երկրագիտական թանգարանը, որտեղ պահվում է ավելի քան 25 հազար ցուցանմուշ, տարիներ շարունակ զրկված է շենքային և գործունեություն ծավալելու նորմալ պայմաններից: Ունենալով հարուստ ցուցադրություն, Շիրակի երկրագիտական թանգարանի ցուցանմուշները հասարակության համար հասանելի չեն` շենքային պայմանների բացակայության պատճառով: Թեև 2018 թվականին, ՀՀ կառավարության որոշմամբ, Գյումրու Ջիվանու փողոցի 74 հասցեում գտնվող հիվանդանոցի նախկին շենքն անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով հատկացվել է ՀՀ Շիրակի մարզի «Շիրակի երկրագիտական թանգարան» ՊՈԱԿ-ին, մինչ օրս դեռ տեսանելի քայլեր արված չեն կառույցի վերանորոգման ու թանգարանային պայմաններին հարմարեցման ուղղությամբ՝ կառույցի հիմնանորոգման համար անհրաժեշտ գումարի բացակայության պատճառով։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ