copy image url
Ներքին 3 տարի առաջ - 20:09 23-11-2022

Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանում կազմակերպվել է Շուշիի գորգերի ցուցադրություն

Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանում կազմակերպված Շուշիի գորգերի ցուցադրությանը, ներկայացվել են 2020թ.-ի 44-օրյա պատերազմի ընթացքում ոչնչացումից փրկված մշակութային ժառանգության յուրօրինակ նմուշները։

Ցուցադրությանը ներկա է գտնվել Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը։ Ցուցադրությունը կազմակերպվել է թանգարանի տնօրեն Արմինե Ավդալյանի և Շուշիի գորգերի թանգարանի հիմնադիր-տնօրեն Վարդան Ասծատրյանի նախաձեռնությամբ և համատեղ աշխատանքի արդյունքում։

Թանգարանն իր հարկի տակ համախմբել էր Լոռու մարզի մշակութասեր հասարակությանը:

Գոռ Ասրյանն իր և մարզպետ Արամ Խաչատրյանի անունից ողջունել է ցուցադրության կազմակերպման նախաձեռնությունը: Նա իր խոսքում կարևորել է մարզի արվեստասեր հասարակության, կրթական և մշակութային հաստատությունների ներկայացուցիչների այցելությունը թանգարան և ճանաչողական, ինչու չէ նաև՝ ուսուցողական շրջայցերի իրականացումը:

Օրհնության և ողջույնի խոսք է հղել Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը:

Թանգարանի տնօրենն իր ողջույնի խոսքում շնորհակալություն է հայտնել Լոռու մարզպետարանին և Վանաձորի համայնքապետարանին՝ ցուցաբերած աջակցության, մշտապես թանգարանի կողքին լինելու համար։

Երեկոյի ողջ ընթացքում երաժշտական կատարումներով հանդես են եկել «Ադանե» անսամբլի անդամները։

Մշակութասեր հասարակությունը հնարավորություն կունենա մեկ տարի շարունակ հիանալու այս եզակի ցուցադրությամբ և զգալու արցախյան հինավուրց քաղաքի շունչը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ