copy image url
Ներքին 2 տարի առաջ - 09:04 27-08-2023

Մերօրյա ֆաշիստները մոռացել են, որ Լենինգրադի շրջափակումից 1,5 տարի անց Հիտլերը ինքնասպան եղավ․ Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «1941 թվականի սեպտեմբերի 8-ին ֆաշիստական զորքերը պաշարեցին Լենինգրադ (Սանկտ Պետերբուրգ) քաղաքը, որտեղ բացի տեղի բնակիչներից, մոտ 300,000 փախտական էլ կար, որոնք տեղահանվել էին գրավյալ մյուս շրջաններից։

Մոտ 900 օր Լենինգրադի բնակիչներն ու զորքը մնացին շրջափակման մեջ՝ աստիճանաբար զրկվելով սննդից ու ջրից, ապա նաև այլ կենսական միջոցներից։ Սկզբում մարդիկ դիմանում էին, բայց հետո սկսվեց նաև խուճապը, ինչն էլ հենց ֆաշիստական զորքի ցանկությունն էր՝ վիճակը դարձնել անկառավարելի ու քաոսային։

Դաժան էր Լենինգրադի շրջափակումը, շատ դաժան՝ սով, համաճարակ, մահեր, խուճապ, թշնամու կրակոցներ։

1941-ի աշնանից տեղական իշխանությունները ստիպված եղան ալյուրի խիստ պակասի պայմաններում մարդկանց տալ 200-300 գրամ հաց, որը աստիճանաբար էլի նվազեց։

Թշնամու հաշվարկն այնպիսին էր, որ ժամանակի ընթացքում կսպառվեն շրջափակման մեջ հայտնված խորհրդային բնակչության և զորքի ուժերը և դիմադրությունը, և ստիպված կլինեն հանձնվել, ինչից հետո կսկսվի իսկական մղձավանջը։ Ֆաշիստները որոշել էին սպանել մինչև վերջին մարդը և այդ նպատակով Լենինգրադը ծանր շրջափակման մեջ պահեցին 2,5 տարի։

Եթե Լենինգրադն ընկներ, ամբողջ Խորհրդային միությունը դոմինոյի նման փուլ կգար ամիսների ընթացքում։

Այդ պատմական դեպքից 82 տարի անց մերօրյա ֆաշիստները՝ ադրբեջանական պետությունը փորձում է նույնը կրկնել Արցախի վրա, բայց սրանք մոռացել են, որ 1944 թ. հունվարի 27-ին հաջողվեց Լենինգրադը ամբողջությամբ ազատել ֆաշիստական շրջափակումից, իսկ տեղի բնակչությունը թեպետ ծանր զրկանքների միջով անցավ, բայց դուրս եկավ ավելի ուժեղացած, իսկ զորքը գնաց հակահարձակման։

Մերօրյա ֆաշիստները նաև մոռացել են, որ Լենինգրադի շրջափակման վերացումից գրեթե 1,5 տարի անց Հիտլերը ինքնասպան եղավ, երբ խորհրդային զորքերը մտել էին Բեռլին։

Մենք հիմա նույն կարգավիճակում ենք։

Արցախի շրջափակումը ջրբաժան է ինչպես մեր, այնպես էլ մեր թշնամիների համար։ Եթե Արցախը հանձնվի, ապա ամիսների ընթացքում կընկնի ամբողջ հայկական պետականությունը, նույնկերպ, ինչպես Լենինգրադի շրջափակման պարագայում պետք է լիներ ԽՍՀՄ դեպքում։

Եթե Արցախը մնա ոտքի վրա, ապա այս զրկանքների միջով անցնելուց հետո ծանր ժամանակները Ադրբեջանին են սպասելու։ Ես տեսնում եմ մերօրյա Հիտլերի ինքնասպանությունը Բաքվում․․․ իսկ նրա կամակատարների դատավարությունը կլինի Երևանում»։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ