copy image url
Ներքին 3 տարի առաջ - 13:00 25-08-2023

Աղավնոյում իր տունն այրած գորիսեցի տղամարդը մահացել է 

Արցախի Հանրապետության՝ Բաքվի վերահսկողությանը հանձնված Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղի բնակիչ Արման Հայրապետյանը, ով չէր ենթարկվել իշխանությունների պահանջին և այրել էր իր տունը, մահացել է։

Արմանը Արցախյան պատերազմում հերոսացած Մհեր Հայրապետյանի ավագ եղբայրն է։ Նրա երկու որդիներն էլ հայոց բանակում հայրենիք են պաշտպանել երկրի համար կարևոր ժամանակահատվածում։ Ավագ որդին՝ Ռուդիկը, 44֊օրյա պատերազմի մասնակից է։

Հիշեցնենք, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Աղավնո գյուղը մնացել էր Լաչինի միջանցքի տարածքում, սակայն նախորդ տարի օգոստոսին միջանցքի երթուղու փոփոխության հետևանքով գյուղը հանձնվեց Բաքվի վերահսկողությանը։

Տարհանումից առաջ Արցախի իշխանությունները բնակիչներին արգելել էին այրել իրենց տները՝ սպառնալով, որ այրողները փոխհատուցում չեն ստանա, սակայն Արման Հայրապետյանը չէր ենթարկվել պահանջին և այրել էր իր տունը, որպեսզի այն չպղծվի թշնամու կողմից։




Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր