copy image url
Ներքին 2 տարի առաջ - 19:14 24-08-2023

Փրկարար ծառայությունում ՆԳ նախարար Վահե Ղազարյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն

Օգոստոսի 24-ին Փրկարար ծառայությունում ՆԳ նախարար Վահե Ղազարյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն։

Ներկա էին Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը, ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը, ծառայության ղեկավար կազմն ու մարզային ստորաբաժանումների պետեր։

Նախարարը խոսել է համակարգում ընթացող բարեփոխումների, օրենսդրական փոփոխությունների մասին, վստահեցրել, որ դրանց բարեհաջող ընթացքի արդյունքում կբարելավվեն փրկարար ծառայողների սոցիալական երաշխիքները։ Վահե Ղազարյանը հետաքրքրվել է առկա խնդիրների, մարզերում արձանագրվող դեպքերի և այդ ուղղությամբ իրականացվող միջացառումների մասին։

Մարզային փրկարարական վարչությունների պետերը ներկայացրել են իրականացվող աշխատանքները, նշել առկա խնդիրները։
Ամփոփիչ ելույթում նախարարն անդրադարձել է ստորաբաժանումների շենքային և գույքային պայմաններին, տեխնիկական հագեցվածությանը, ծառայողների կարգապահությանը։

Մատնանշելով խնդիրները՝ Վահե Ղազարյանը հատկապես ընդգծել է անտառային հրդեհների դեմ պայքարին, նաև Սևանա լճում և հանգստի վայրերում հովեկների, զբոսաշրջիկների անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումների կարևորությունը, տվել կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ։

Փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանն իր ելույթում վստահեցրել է, որ խորհրդակցության ընթացքում բարձրացված խնդիրների լուծման նպատակով կիրականացվեն ինտենսիվ աշխատանքներ։

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև մարզային փրկարարական վարչությունների գործառույթներին վերաբերող այլ հարցեր։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել